Ռոնալդուն նոր հյուրանոց է բացում Մադրիդում

«Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնել է Մադրիդ։

Ինչպես հաղորդում է SportMediaset-ը՝ պորտուգալացին հունիսի 7-ին կմասնակցի իր «Pestana CR7 Lifestyle Hotels» ցանցի նոր հյուրանոցի բացմանը։

Հյուրանոցը Գրան-Վիա փողոցում է, որը Մադրիդի ամենաաշխույժ փողոցներից է։ Հյուրանոցը 10 հարկ և 168 համար ունի։ Ռոնալդուն շինարարության համար մոտ 13 մլն եվրո է ծախսել։

Ավելի վաղ Կրիշտիանուն 1,6 մլն եվրոյով ավտոմեքենա էր գնել, որից թողարկվել է ընդամենը 499 օրինակ։