Իվան Ուրգանտը ՌԴ ալիքի եթերում կատակել ծովում լողացող Լուկաշենկոյի մասին (տեսանյութ)

Ռուս հաղորդավար Իվան Ուրգանտը ՌԴ Առաջին ալիքի եթերում հեռարձակվող հաղորդման ժամանակ կատակել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Սև ծովում լողալու շուրջ:

Հաղորդման ժամանակ Ուրգանտը մոտենում է երկու մարդու, որոնք կանգնած են դելֆինի դիմակներով և հուշում նրանց՝ ինչպես ճիշտ լողալ նախագահական նավի մոտով անցնելիս և հնարքներ ցույց տալ: Շոումենը «դելֆիններին» բացատրում է, որ նավը ճանաչել հեշտ կլինի, քանի որ դրա տակ «միջուկային սուզանավ» է տեղադրված լինելու:

«Եթե հանկարծ բեղավոր ծովափոկի հանդիպեք, մի վախեցե՛ք: Դա Բելառուսի նախագահն է: Հանգիստ շրջանցեք նրան, հիմա բոլորն են նրան շրջանցում»,- կատակել է հաղորդավարն՝ ակնարկելով, որ ԵՄ երկրների և ԱՄՆ ինքնաթիռները հրաժարվում են թռչել Բելառուսի օդային տարածքով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ալեքսանդր Լուկաշենկոն, այցով գտնվելով Սոչիում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով լողալու է մեկնել Սև ծովում, որից հետո նրա մամուլի ծառայությունը լուսանկար էր հրապարակել բելառուս առաջնորդի լողից: