Սարգսի և Մանոյի կրտսեր դուստրն ԱՄՆ-ում խաղում է նոր սերիալում

Դերասան Սարգիս Գրիգորյանի և պարուհի Մանո Գրիգորյանի կրտսեր դուստրը` Յանան, ԱՄՆ-ում նկարահանվում է «Խաղալիք» հեռուստասերիալում, որտեղ խաղում է նաև հայրը։

Այս մասին 9-ամյա աղջիկը գրել է Ինստագրամի իր էջում։

Նշենք, որ, խոսելով աղջկա հեռուստատեսային կարիերայի մասին, ծնողները միշտ ասում են, որ ընդառաջ են գնում նրա երազանքին, եթե Յանան չուզեր և նրա մոտ չստացվեր, իրենք աղջկան հեռուստատեսություն չէին տանի։