Մեգան Մարքլի և արքայազն Հարիի առանձնատան մոտ մարդկային մնացորդներ են հայտնաբերվել (լուսանկարներ)

Մարդկային մնացորդներ են հայտնաբերվել Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի Մոնտեկիտոյում գտնվող տան մոտ: Դրանք գտել են բանվորները՝ կանաչապատման աշխատանքներ կատարելիս: Այս մասին գրում է Page Six հրատարակությունը:

Նշվում է, որ ոսկորները հայտնաբերվել են ճանապարհի վրա, առանձնատնից մի քանի մետր հեռավորության վրա: Դրանից հետո աշխատանքներն անմիջապես դադարեցվել են, ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր:

Պարզվել է, որ ոսկորները մի քանի հազար տարեկան են: Ըստ մարդաբանների ՝ դրանք պատկանում են բնիկ ամերիկացիների՝ Չումաշ ցեղի ներկայացուցիչներին, որոնք այս տարածքում ապրել են շուրջ 11 000 տարի առաջ: