Դմիտրի Դյուժևն ու Վլադիմիր Վդովիչենկովը «Բրիգադա»-ից հետո առաջին անգամ կնկարահանվեն նույն սերիալում

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը սկսել է «Ресторан по понятиям» քրեական-կատակերգական սերիալի նկարահանումները, հայտնում է նախագծի մամուլի ծառայությունը։

Գլխավոր հերոսները չորս հանցագործներ են, որոնք ցանկանում են կատարել վերջին կողոպուտը, որպեսզի գումարը բավականացնի մնացած ամբողջ կյանքի համար։ Նրանք բանկի կողքին գտնվող ռեստորանն են վարձակալում և ցանկանում են խարդավանք սկսել, սակայն հաստատությունը հայտնիություն է ձեռք բերում այցելուների շրջանում։  Նրանք պետք է ընտրեն՝ զբաղվել նոր գործով, թե ամեն դեպքում հանցագործության դիմել։

Գլխավոր հերոսների դերերում նկարահանվել են Վլադիմիր Վդովիչենկովն ու Դմիտրի Դյուժևը, որոնք «Բրիգադա» սերիալից հետո առաջին անգամ կվերամիավորվեն նկարահանման հրապարակում։ Նրանց գործընկերներին կմարմնավորեն Վլադիմիր Սիչևը և Իվան Կոկորինը։ «Ինձ հաճախ են քրեական աշխարհից մարդկանց դերեր առաջարկում, բայց ես այս սցենարում ծիծաղելի ու կենդանի հումոր տեսա, ինչը հիմա հաճախ չես հանդիպի։ Եվ այս սերիալն, ամեն դեպքում, ոչ թե քրեական հանցագործների մասին է, այլ այն մասին, թե ինչպես են բարդ ճակատագրով ու դժվարություններ ունեցած մարդիկ փոխվում, սկսում հավատալ ընկերությանը, սիրուն»,- նշել է Վդովիչենկովը՝ պարզաբանելով, թե ինչու է համաձայնել նկարահանվել։

Սցենարը դուր է եկել նաև Դյուժևին։ ««Ресторан по понятиям» սերիալում կատակների ու թեթև հումորի հետևում դարձի գալու պատմությունն է։ Սարիկն աշխարհին ուղղման հույս է տալիս և հերոսներին բերում է դեպի իրական զգացմունքներ և հանուն սիրո ապրելու ցանկության»,- ասել է նա։

Սերիալը 20 րոպե տևողությամբ տաս սերիա կունենա, այն կթողարկվի առցանց կինոթատրոններից մեկով։