«Մի քանի ամիս է՝ սիրտս զբաղված է». Եվա Բաղդասարյանը՝ սիրելիի և ամուսնությունից հետո ազգանունը փոխելու մասին

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը, որն այս շրջանում զբաղվածություն ունի «Օջախի երգը» հեռուստասերիալում, Ինստագրամի իր էջի Stories բաժնում հարցուպատասխան է կազմակերպել՝ խոստանալով անկեղծ պատասխաններ տալ։

Հետևորդները հետաքրքրվել են, թե դերասանուհու սիրտը զբաղվա՞ծ է, ինչին ի պատասխան Եվան գրել է. «Արդեն մի քանի ամիս է, ինչ զբաղված է»։

Քանի որ այս հարցը կրկնվել է, Եվան նշել է, որ իր և՛ սիրտը, և՛ միտքը զբաղված են, պետք չէ այդ հարցն անընդհատ տալ։

Եվային հարցրել են` արդյոք սիրելին շոուբիզնեսից է, ինչին նա բացասական պատասխան է տվել. «Ոչ շոու բիզնեսից է, ոչ էլ համացանցում կա»։

Հետևորդներին նաև հետաքրքրել է` ամուսնությունից հետո Եվան պատրա՞ստ է փոխել իր ազգանունը։ «Եթե կողակիցս այդպես ուզի, իհարկե, ես խնդիր չեմ տեսնում»,- գրել է նա։

Նշենք, որ ավելի վաղ հարցազրույցներից մեկում դերասանուհին ասել էր, որ չի ցանկանում սիրելին շոու բիզնեսից լինի, որովհետև խանդոտ մարդ է։

«Արդեն ժամանակն է, որպեսզի ունենամ իմ ընտանիքը, երեխաները։ Անկեղծ ասած, չգիտեմ՝ հոգեպես պատրա՞ստ եմ այդ ամենին, թե` ոչ, բայց, երևի, պատրաստ եմ»,- նշել էր նա։