«Холостяк» նախագծի հաղթողը պատմել է Տիմատիի մոր հետ ծանոթության մասին

«Холостяк» նախագծի հաղթող Եկատերինա Սաֆարովան առաջին անգամ պատմել է ռեփեր Տիմատիի մայրիկի հետ ծանոթության մասին, այս մասին հայտնում է WMJ.ru-ն։

«Պարզապես պաշտում եմ նրա ընտանիքը։ Նա շատ լավ ու խելացի մայր ունի, սիրում եմ նրա հետ խոսել։ Հիանալի կին է»,- ասել է նա։ Սաֆարովայի խոսքվ՝ Տիմատիի եղբոր ու դստեր հետ ծանոթությունը ևս իրեն անտարբեր չեն թողել։ «Եղբայրն՝ Արտեմը, շատ լուսավոր է, բարի և ջերմ։ Ալիսան՝ Տիմուրի դուստրը, շատ սիրալիր է ու խելացի։ Առհասարակ Տիմուրի ընտանիքի անդամները հիանալի մարդիկ են, ինձ միշտ ջերմությամբ են ընդունում, և այդ հարցում իմ բախտը շատ է բերել»,- պատմել է նա։

Նախագծի հաղթողը պատասխանել է նաև ռեփերի նախկին սիրելիների՝ մոդելներ Անաստասիա Ռեշետովայի և Ալյոնա Շիշկովայի նկատմամբ իր վերաբերմունքի մասին հարցին։ «Ես լիովին հանգիստ ու ըմբռնմամբ եմ վերաբերվում։ Տիմուրը 37 տարեկան է, նա անցյալ ունի, երկու երեխա։ Եվ, իհարկե, նա միշտ շփվելու է և՛ Նաստյայի, և՛ Ալյոնայի հետ։ Ես խանդելու պատճառներ չունեմ, ինձ դա չի կարող դուր չգալ»,- ասել է նա։

Ավելի վաղ Տիմատին ինստագրամյան հրապարակմամբ պատմել էր Սաֆարովայի հետ հարաբերությունների մասին։ Երաժիշտը նախագծի մասնակցին «101 տոկոսով» իսկական էր անվանել՝ նշելով, որ նա անում է այն, ինչ զգում է, իրեն այլ մարդկանց հասցեին բացասական մեկնաբանություններ թույլ չի տալիս։ Ըստ Տիմատիի, Սաֆարովան անմիջապես և ուղիղ խոսում է ամենի մասին, ինչ իրեն դուր չի գալիս։ Նա նաև հայտնել է, որ ընտրյալի հարցում իր բախտը շատ է բերել։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от 13 (@timatiofficial)