Աստղագուշակ հունիսի 7-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին աշխատեք դատարկ բաների պատճառով չհուզվել, պրովոկացիաներին չտրվել ու առավելագույնս բարեհամբույր լինել: Շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք ձեզ կհաջողվի պահպանել ինքնատիրապետումը: Հաճախ հանգստանալուն և ավելորդ հույզերը մի կողմ վանելուն կօգնեն առօրյա, անակնկալներ չբերող օգտակար գործերը:

Ավելի հեշտ ու հաճելի կդասավորվի օրվա երկրորդ կեսը: Փաստացի բոլոր նախաձեռնությունները հաջող կլինեն, աստղերի աջակցությամբ հրաշալի արդյունքների կհասնեք: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հուզական դաշտը օրվա առաջին կեսին բավական լարված կլինի: Հազիվ թե կարողանաք խուսափել ապրումներից ու հուզումներից, հնարավոր են տհաճ զրույցներ, վեճեր, որոնք ձեզ կվշտացնեն: Բայց բացասական միտումների ազդեցությունը արագ կնվազի, ժամ առ ժամ ավելի լավ կզգաք ձեզ:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի գործնական տեսանկյունից: Այն նաև անձնական բնույթի հաճելի իրադարձություններ է խոստանում: Հրաշալի ժամանակ կլինի այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Ձեր հմայքին անտարբեր մնալը դժվար կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը բազում լավ գաղափարներ, ինչպես նաև իրադարձություններ կբերի, որոնք կօգնեն սովորական բաներին նորովի նայել: Հնարավոր է՝ հենց այսօր հասկանաք, թե ինչ կուզենայիք փոխել ձեր կյանքում և կսկսեք գործողությունների ծրագիր կազմել: Ամենայն հավանականությամբ համախոհներ կգտնվեն: Ձեզ կարող են աջակցել մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Ռոմանտիկ բնույթ կարող են ստանալ նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները:

Աստղերը ձեզ հաճելի անակնկալներ են պատրաստել, որոնք հատկապես շատ կլինեն օրվա երկրորդ կեսին: Անսպասելի իրադարձությունները, հաջող զուգադիպությունը թույլ կտան լուծել վերջին շրջանում ձեր կյանքը բարդացնող խնդիրը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին հնարավոր են տհաճ պահեր, թյուրիմացություններ: Երբեմն հեշտ չի լինի ինքնատիրապետումը պահպանելը, նույնիսկ մտերիմները ձեզ կհանեն հավասարակշռությունից: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, նոր հնարավորություններ կբացվեն:

Օրվա երկրորդ կեսը հարմար է նոր գործեր ստանձնելու, նպատակին տանող սեփական ուղիները փնտրելու, իմպրովիզներ ու փորձարկումներ անելու համար: Հավանական են անսովոր հանդիպումներ: Դուք կարող եք ծանոթանալ մարդկանց հետ, որոնք նման չեն լինի ձեր հին ընկերներին, նրանցից նոր բաներ կիմանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Անհանգիստ օր է, որը կարող է անսպասելի իրադարձություններ բերել, որոնք էլ իրենց հետ կյանքում լուրջ փոփոխություններ կբերեն: Լսեք ինտուիցիայի ձայնին: Հենց նրա հուշումները կօգնեն ճիշտ որոշումներ ընդունել, լուրջ սխալներ չանել, շրջանցել թշնամիների լարած թակարդները:

Հնարավոր է հաջողությամբ լուծվեն այն ֆինանսական հարցերը, որոնց շուրջ վերջերս շատ էիք մտորում: Օրը հարմար է փաստաթղթեր ձևակերպելու, պետկազմակերպություններ հարցումներ ուղարկելու, իրավաբանական նրբություններն ուսումնասիրելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Լավ օր է, որը շատ գործերում հաջողություններ է խոստանում: Միայնակ աշխատելու կարիք չի լինի, դուք հեշտությամբ օգնականներ ու համախոհներ կգտնեք: Որոշ Կույսեր կկարողանան իրագործել վաղուց մտածածը և նույնիսկ սպասվածից լավ արդյունքների կհասնեն:

Ներդաշնակ կդասավորվեն ամենամտերիմների հետ հարաբերությունները: Դուք կես խոսքից կհասկանաք նրանց, ովքեր թանկ են ձեզ համար, չեք հրաժարվի օգնելուց և կգտնեք նրանց ուրախացնելու ձևը: Երեկոն հարմար է ընտանեկան ծրագրեր կառուցելու և քննարկելու համար: Ձեր գաղափարները բոլորին դուր կգան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք անկախ ամեն ինչից լավ տրամադրություն կպահպանեք: Հնարավոր են ոչ մեծ թյուրիմացություններ, անհաջող զուգադիպություններ: Բայց դրանք ձեզ չեն խանգարի իրագործել մտածածն ու հասնել նպատակին:

Ոգևորվածությունը, որով կստանձնեք գործերը, շատ դուր կգա շրջապատողներին: Շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ, ընկերանալ: Հավանական է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը: Չեն բացառվում հանդիպումները հին ծանոթների հետ, որոնցից վերջին շրջանում լուր չունեիք: Ընդհանուր լեզու գտնելը սպասվածից հեշտ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա: Օրը կարող է իրադարձություններ բերել, որոնց պատճառով պիտի հետաձգեք գործերը, հանդիպումները, որոնց անհամբերությամբ էիք սպասում: Բայց անհանգստանալու կարիք չկա: Եթե ձեզ ճիշտ պահեք, տեղի ունեցողը միայն օգուտ կտա:

Հաճախ հին ծանոթները կօգնեն Կարիճներին ճիշտ որոշումներ ընդունել, կողմնորոշվել ոչ միանշանակ իրավիճակում: Իսկ ահա նրանց հետ, ում այսօր առաջին անգամ կհանդիպեք, արժե զգոն լինել: Այդպիսի մարդկանց մտադրությունները միշտ չէ, որ բարի կլինեն: Արժե զգույշ լինել գումարի հետ. կասկածելի գործարքներ մի կնքեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ, հագեցած ու հետաքրքիր օր է: Դուք կզգաք, որ պատրաստ եք սարեր շրջել և այնքան էլ չեք սխալվի այդ հարցում: Իսկապես, շատ բան ձեր ուժերի սահմաններում կլինի: Բայց ամեն անգամ չի հաջողվի ճիշտ դնել առաջնահերթությունները: Չի բացառվում՝ հին ծանոթների խորհուրդների կարիքն ունենաք, որոնց փորձին վստահում եք:

Օրը հաջող կլինի ֆինանսական տեսանկյունից, հնարավոր են դրամական մուտքեր: Ինտուիցիան կհուշի, թե երբ կարելի է ռիսկի դիմել, իսկ երբ է լավ զգուշություն ցուցաբերել, հրաժարվել կասկածելի գործարքից: Աղեղնավորներն այսօր հաջողակ կլինեն նաև սիրո մեջ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը կառանձնանա լարված հուզական դաշտով, և երբեմն ձեզ համար դժվար կլինի ինքնատիրապետումը պահպանելը: Շատ Այծեղջյուրների այսօր բնորոշ կլինի բռնկուն լինելը, ինչը ընդհանրապես դուր չի գա շրջապատողներին: Աշխատեք ավելորդ բաներ չխոսել, խորհուրդներ չտալ, եթե ձեզ չեն խնդրում: Նրբանկատությունն ու տակտը կօգնեն ձեզ խուսափել շատ ու շատ տհաճ պահերից:

Օգտակար կլինի այն գործերի վրա կենտրոնանալը, որոնցում կարելի է արագ անհրաժեշտ արդյունքի ու նշանակալի առաջընթացի հասնել: Ձեր էներգիան խաղաղ հունի մեջ դրեք և միանգամից կտեսնեք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին չեն բացառվում փոքրիկ թյուրիմացությունները, բայց օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Այն հարմար կլինի օգտակար գործերի համար, դուք հրաշալի գլուխ կհանեք դրանցից, շատ ժամանակ էլ չեք ծախսի: Հնարավորություն կունենաք օգնել մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն, աջակցել բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն:

Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Հնարավորություն կունենաք հաջող գնումներ անել: Որոշ Ջրհոսներ իրեր ձեռք կբերեն, որոնց մասին վաղուց էին երազում: Չեն բացառվում նվերները, որոնք կանեն ոչ միայն հին ընկերները, այլև նոր ծանոթները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա առաջին կեսը բարենպաստ է: Դա լավ ժամանակ կլինի նոր գործեր ստանձնելու, համարձակ գաղափարի իրագործմանն անցնելու համար: Ձեր շատ նախաձեռնություններ հաջող կլինեն, հաճախ սպասվածից մեծ հաջողությունների կհասնեք: Արդյունավետ կանցնեն գործնական հանդիպումները, կարևոր բանակցությունները: Դուք և՛ նոր համախոհներ, և՛ ընկերներ ձեռք կբերեք:

Ավելի ուշ հանգիստ շրջան կգա, որը հարմար կլինի ուժերը վերականգնելու համար: Շատ Ձկներ կուզենան վերադառնալ հին նախասիրությանը, և այն կրկին նշանի ներկայացուցիչներին դրական հույզեր կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: