Երգիչ Վաչե Ամարյանին Մոսկվայում վիրահատել են

Ռուսաստանաբնակ երգիչ Վաչե Ամարյանը հիվանդանոցում է հայտնվել: Այս մասին նա հայտնել է Ինստագրամի իր էջում: Վաչեն Մոսկվայի հիվանդանոցից լուսանկար է հրապարակել և գրառում արել:

«Չէի ասում, թե որտեղ էի: Տրամադրությունս անզգայացումից հետո բարձր է: Հեռացրել են այն, ինչն ինձ 5 տարի տանջում էր: Հետևեք ձեզ, քանի դեռ երիտասարդ եք: Շուտով սպորտով կզբաղվեմ և կթողնեմ ծխելը»,- գրել է նա:

Նշենք, որ երգիչն ամուսնացած է, ունի երկու որդի՝ Ալեքսն ու Սերգեյը: Նա և կինը՝ Աննան, սպասում են իրենց երրորդ երեխային. նրանք դուստր են ունենալու:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Vache Amaryan (@vacheamaryan)