«Մատանիների տիրակալը» ֆիլմի մոտիվներով անիմե կնկարահանվի

Warner Bros. Pictures-ը The Lord of the Rings-ի հիման վրա կնկարահանի  «The War of the Rohirrim» անիմեն. այս մասին հայտնում է Deadline-ը:

Սյուժեն նվիրված կլինի Ռոհանի արքա Հելմ Համմերհանդին: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: Այս պահին ընթանում է դերասանների քասթինգը, որոնք կկրկնօրինակեն հերոսներին: Անիմեի ռեժիսորն է լինելու Քենջի Կամիյաման, իսկ սցենարը հեղինակել են  Ջեֆրի Ադիսը և Ուիլ Մեթյուսը:

«Մատանիների տիրակալը» ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի եռագրությունն է, որն ունի մեկ ընդհանուր սյուժե և ստեղծված է Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպի հիման վրա։ «Մատանիների տիրակալը» հանդիսանում է համաշխարհային կինոյի ամենամեծ նախագծերից մեկը։ Նրա իրականացումը տևել է 8 տարի, բոլոր երեք ֆիլմերը միաժամանակ նկարահանվել են Նոր Զելանդիայում` Ջեքսոնի հայրենիքում։ Ֆիլմերը հետևում են գրքի սյուժեին, բայց բաց են թողնում որոշ դրվագներ։