Քանյե Ուեսթն Իրինա Շեյքի հետ հարաբերությունների մեջ է եղել նախքան Քիմ Քարդաշյանի հետ ամուսնանալը (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի նախկին ամուսինը՝ ռեփ երաժիշտ Քանյե Ուեսթը, ռուսական արմատներով հայտնի սուպերմոդել Իրինա Շեյքի հետ հարաբերություններ է ունեցել նախքան Քարդաշյանի հետ լինելը, այս մասին հայտնում է pagesix.com-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Աղբյուրը նշել է, որ 44-ամյա երաժիշտը մինչև Քիմ Քարդաշյանի հետ հանդիպելը 2010 թվականին կարճատև հարաբերություններ է ունեցել մոդելի հետ, սակայն ավելի ուշ Շեյքը սկսել է հանդիպել պորտուգալացի հայտնի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի հետ, իսկ Քանյե Ուեսթին նկատել են Քիմ Քարդաշյանի կողքին։

Իրենց կարճատև հարաբերությունների ընթացքում Իրինա Շեյքը նկարահանվել է Քանյե Ուեսթի Power երգի տեսահոլովակում և Yeezy ապրանքանիշի մոդելը եղել։

Նշենք, որ Քանյե Ուեսթի և Իրինա Շեյքի սիրավեպի մասին լուրերը շրջանառվում են նախորդ ամսից։ Լրատվականը նշել է, որ այս հարաբերությունները երկուսին էլ պետք են, քանի որ իր մոդելային կարիերան պահպանելու հարցում Շեյքը պետք է ուշադրության կենտրոնում լինի, իակ Քանյեն պետք է պահպանի իր կարիերան։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ամերիկացի ռեփ կատարող, դիզայներ Քանյե Ուեսթին իր ծննդյան տարեդարձի օրը նկատել են ռուս սուպերմոդել Իրինա Շեյքի հետ Ֆրանսիայի Պրովանս շրջանում զբոսնելիս։ Ֆրանսիայի Պրովանս շրջանում գտնվող Villa La Coste շքեղ հյուրանոցի շրջակայքում 35-ամյա մոդելին և 44-ամյա Ուեսթին զբոսանքի ժամանակ ուղեկցել են նաև նրանց ընկերները։

Հիշեցնենք, որ Շեյքը 2015-ից հանդիպել է հայտնի դերասան Բրեդլի Կուպերի հետ․ զույգը, որն ունի դուստր, բաժանվել է 2019-ին, իսկ Քիմ Քարդաշյանը Ուեսթի հետ ամուսնալուծվելու հայց էր ներկայացրել ամիսներ առաջ․ զույգն ունի չորս երեխա՝ 7-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնթը, 3-ամյա Չիկագոն և 2-ամյա Փսալմը։