Nike-ը շփոթել է տառերը նոր սպորտային կոշիկների գրության վրա

Համացանցում ծաղրել են ամերիկյան Nike սպորտային ապրանքանիշը` նոր սպորտային կոշիկների պատճառով, որի դիզայնի ընթացքում օգտագործվել են հունական այբուբենի տառերը, հայտնում է Independent-ը։

Խոսքը Air Force 1 Lows մոդելի մասին է, որը նվիրել են հունական դիցաբանությունում հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Կոշիկը պատրաստված է սպիտակ կաշվից, լեզվակի ներսի հատվածում տպված է աստվածուհու նկարագրությունը։

Կրունկի հատվածում կոշիկի աջ զույգի վրա արմավենու ճյուղ է նկարված, ձախին՝ հունական տառեր, որոնք դիզայներների մտահղացմամբ, պետք է կարդացվեն «Նիկե»։ Twitter-ի օգտատերերից մեկն ուշադրություն է հրավիրել բառի սխալ գրությանը․ լեզվի օրենքներով՝ այն կարոդացվում է «պիքս»։

«Չգիտեմ՝ ինչպես հաղթահարել սա։ Զայրացած եմ։ Միայն հիմարը կկրի «պիքս» գրությամբ կոշիկներն ու կկարծի, թե գրված է «Նիկե»։ Ինձ համար միևնույն է, թե ինչ են կրում հիմարները, բայց, Աստված իմ, աշխարհում 11 միլիոն հույն է ապրում, խորհրդակցեք գոնե նրանցից մեկի հետ»,- գրել է Զոի Գարգները։

Հրապարակումը վիրուսային է դարձել և աջակցություն ստացել բազմաթիվ օգտատերերի կողմից։ Nike-ն առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել սխալը։

2019թ․-ին Nike-ը հանրության զայրույթի պատճառով հետ է կանչել Air Max 1 Quick Strik կոշիկները, որոնք թողարկվել էին ԱՄՆ անկախության օրվա առիթով։ Մոդելը պատրաստված էր սպիտակ ու կարմիր գույներով, կոշիկների կրունկի հատվածում ԱՄՆ նախկին դրոշն էր 13 աստղերով ժամանակից 50-ի փոխարեն։  Nike-ի երկրպագուները քննադատել էին ընկերությանն այդ դիզայնի համար և այն համարել հղում երկրում ստրկության ժամանակներին։