«Հոր աղջիկն է, շատ նման են». Լիլուն դստեր 7 ամսականի կապակցությամբ խնջույք է կազմակերպել (լուսանկարներ)

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում բնակվող երգչուհի Լիլուի դուստրը` Մարիան, այսօր դարձել է 7 ամսական, ինչի առթիվ երգչուհին խնջույք է կազմակերպել հարազատների և ընկերների մասնակցությամբ։ Երգչուհին մի շարք լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր էջում և գրառում կատարել։

«Շնորհավոր յոթ ամսականդ, Մարիա»,- գրել է երգչուհին։

Նրա էջի հետևորդներին դուր են եկել լուսանկարները։ Գրառմանը հաջորդել են մեկնաբանությունները։

«Հոր աղջիկն է, շատ նման են։ Շնորհավոր, հրաշք աղջիկ։ Հիասքանչ զույգ, շատ համահունչ եք։ Սիրուն ընտանիք, սիրուն երեխաներ»,- գրել են նրանք։

Հիշեցնենք, որ երգչուհին ամուսնացել էր 2019-ի դեկտեմբերին, իսկ հղիության մասին հայտնել այս տարվա մայիսին։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Lilit Ghukasyan L I L U (@lilumusic_official)