Դերասանուհի Թամարա Գևորգյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել

Դերասանուհի Թամարա Գևորգյանը նոր ֆոտոշարքով է ներկայացել։ Ֆոտոշարքի առաջին կադրերը դերասանուհին հրապարակել է սոցցանցերի իր էջերում։ Լուսանկարների հեղինակն Արվին Քոչարյանն է, ում գործերն առանձնանում են իրենց յուրօրինակությամբ և խորհրդավորությամբ։

«Երբ ես կգամ, դու վերջապես կհասկանաս,
Թե ինչու են փոթորիկները կոչվում մարդկանց անուններով»,- հրապարակված կադրերին կից գրել է դերասանուհին։

Հավելենք, որ այս շրջանում Թամարան եթերային զբաղվածություն չունի, օրերս դերասանուհին նկարահանվել է Արսեն Սաֆարյանի նոր տեսահոլավակում, որի պրեիմիերան նախատեսված է մոտ ժամանակներս։