Ալեքսեյ Կորտնևը կորոնավիրուսի պատճառով մնացել է առանց բնակարանի

«Несчастный случай» խմբի լիդեր Ալեքսեյ Կորտնևը կորոնավիրուսի համավարակի պատճառով բախվել է ֆինանսական խնդիրների, ինչի հետևանքով ստիպված է եղել վաճառել բնակարաններից մեկը, գրում է «Սոբեսեդնիկ»-ը։

Պարբերականի հաղորդմամբ՝ նախքան համավարակի սկսվելն արտիստը հիփոթեքով բնակարան է գնել և պարբերաբար կատարել վճարները։ Սակայն COVID-19-ի տարածման սպառնալիքի պատճառով խումբը վեց ամիս ելույթ չի ունեցել, երաժիշտները մնացել են առանց գումարի։ Համերգների բացակայության պատճառով Կորտնևը չի կարողացել վճարել վարկը։ Նա այն մարել է մեկ այլ բնակարանի վաճառքի միոջոցով։

«Ես վաճառեցի մեկ այլ բնակարան, որը ժամանակին գնել եմ սև օրվա համար»,- ասել է Կորտնևը։

Արտիստը նշել է, որ այդ քայլն իրեն փրկել է բանկին ունեցած պարտքից։ Նա նաև տարակուսանք է հայտնել, թե ինչու բանկերը փոխառուների համար բարդ ժամանակներում չեն իջեցրել հիփոթեքների դրույքները, քանի որ շատ մարդիկ զրկվել են գումարից։