Քեթի Փերին քամու պատճառով հայտնվել է «Մերիլին Մոնրոյի իրավիճակում» (լուսանկարներ)

Հայտնի դերասան Օրլանդո Բլումն ու երգչուհի Քեթին Փերին իրենց դստեր հետ շարունակում են վայելել հանգիստը Վենետիկում, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ դերասանուհին քամու պատճառով«Մերիլին Մոնրոյի իրավիճակում» է հայտնվել։

44-ամյա դերասանն ու 36-ամյա երգչուհին իրենց 10 ամսական դստեր հետ հանգիստն են վայելում Իտալիայում, որտեղ պապարացիները նկատել են, թե ինչպես է քամին բարձրացնում երգչուհու ծաղկավոր զգեստը՝ նրան դնելով անհարմար իրավիճակում:

Աստղային զույգին նկատել են արևոտ փողոցներում գնումներ կատարելիս։ Զույգին նկատել են նաև Վենետիկում իրենց դստեր հետ գոնդոլով շրջելիս։ Հայտնի է, որ զույգը Իտաիայում հանգստանում է ընտանիքի մոտ անդամների հետ և իջևանել է «Աման» հյուրանոցում, որտեղ գիշերակացն արժե 5000 եվրո։