«Երբ ամերիկացիների 46%-ն ինձ ցանկանում է տեսել այդ պաշտոնում»․ Դուեյն Ջոնսոնը՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորության մասին

Ամերիկացի դերասան Դուեյն «Ժայռ» Ջոնսոնը People ամսագրի հետ հարցազրույցում չի բացառել ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը, սակայն խոստովանել է՝ «քաղաքականություն մտնելու համար բավականաչափ համբերատար չէ»։

Վերջին ամիսերին անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ հարցված չափահաս ամերիկացիների գրեթե կեսը կքվեարկեր Ջոնսոնի օգտին, եթե վերջինս մասնակցեր նախագահական ընտրություններին։

49-ամյա դերասանը, մեկնաբանելով հարցման արդյունքները, նշել է՝ «երախտապարտ և զգացված է այդ կապակցությամբ»։

«Ես քաղաքական գործիչ չեմ և երբեք հետաքրքրված չեմ եղել քաղաքականությամբ, և անկեղծ ասած՝ նույնիսկ չգիտեմ՝ արդյոք բավականաչափ համբերություն ունեմ քաղաքականությամբ զբաղվելու համար, բայց երբ ամերիկացիների 46 տոկոսն ինձ ցանկանում է տեսել նախագահի պաշտոնում, դա ինձ ստիպում է խոնարհաբար ու հարգալից կանգնել, լսել ու սովորել»,- ասել է դերասանը։

Ավելի վաղ մարտաֆիլմերի աստղը Sunday Today-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ դիտարկում է քաղաքականություն մտնելու և ԱՄՆ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը։

«Ես չեմ կարծում, որ մեր հիմնադիր հայրերը երբևէ կմտածեին, որ ճաղատ, դաջվածքներով, կիսով չափ սևամորթ, կիսով չափ սամոացի, տեկիլա խմող, բեռնատարով երթևեկող մեկը կմիանա թեկնածուների ակումբին: Սակայն եթե դա մի օր տեղի ունենա, ինձ համար պատիվ կլինի ծառայել ձեզ, մարդի՛կ»,-ասել էր դերասանը։