Նրանք հրաշալի տղամարդիկ են. Հայրերի օրվա առթիվ Քիմ Քարդաշյանը նաև Ուեսթին է շնորհավորել

SEPTEMBER 16th 2020: Kim Kardashian West and other high profile celebrities are boycotting Instagram in protest against parent company Facebook's handling of misinformation and hate. - File Photo by: zz/John Nacion/STAR MAX/IPx 2019 11/6/19 Kim Kardashian West at the WSJ. Magazine 2019 Innovator Awards held at The Museum of Modern Art on November 6, 2019 in New York City. (NYC)

Հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը Հայրերի օրվա առթիվ Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու շնորհավորել իր համար կարևոր տղամարդկանց։

Լուսանկարներից մեկում նրա հանգուցյալ հայրն է` Ռոբերտ Քարդաշյանը, որը գրկել ու համբուրում է իր երկու դուստրերին`Քիմին ու Քորթնիին։ Երկրորդ լուսանկարում Քիմի նախկին ամուսինն է` Քանյե Ուեսթը։ Նա երեխաների հետ է ու անչափ ուրախ։ Քիմը հրապարակել է նաև իր քույրերի ամուսինների լուսանկարները։

«Շնորհավոր Հայրերի օրը. բոլորը հրաշալի տղամարդիկ են, ու նրանք կան մեր կյանքում։ Անվերապահորեն սիրում եմ ձեզ»,- լուսանկարներին կից գրել է աստղը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Kim Kardashian West (@kimkardashian)

Մեկ այլ աշխարհահռչակ հայ՝ հայտնի ձեռնարկատեր Ալեքսիս Օհանյանն ինքն իրեն է շնորհավորել Հայրերի օրվա առթիվ և լուսանկար հրապարակել։ Կադրում, բացի Ալեքսիսից, որը դեռ պառկած է անկողնում, երևում են նաև նրա դստեր՝ փոքրիկ Օլիմպիայի ոտքերը։

Լուսանկարին կից Ալեքսիսը գրել է, որ դուստր ունեցող հայրերն ամենաբախտավորն են։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Alexis Ohanian Sr. (@alexisohanian)

Նշենք, որ ԱՄՆ-ում Հայրերի օրը նշվում է հունիսի երրորդ կիրակի օրը: Իրենց հայրերին երախտագիտություն հայտնել ցանկացող երեխաների համար տոն ստեղծելու գաղափարը եկել է Վաշինգտոնի նահանգի Սփոքեյն քաղաքից: Անցած դարի սկզբներին նման տոն հիմնելու նախաձեռնությամբ հանդես է եկել Սոնորա Սմարթ Դոդ անունով մի կին: Մոր մահից հետո նրան ու ևս 5 երեխաների դաստիարակել է հայրը` Ուլիյամ Ջեքսոն Սմարթը:

Առաջին անգամ այդ տոնը նշել են 1910 թ. հունիսի 19-ին: Շուտով այն սկսել է ժողովրդականություն վայելել նաև նահանգի մյուս քաղաքներում:

Այդ օրը երեխաները փորձում են հատուկ երախտագիտությունն հայտնել իրենց հայրերին. ամեն կերպ օգնում են տնային գործերն անել, շնորհավորական բացիկներ են ուղարկում, նվերներ են տալիս: Հայրերի օրվա ծաղիկը վարդն է. հագուստին կարմիր վարդ են ամրացնում, եթե հայրը ողջ է, և սպիտակ, եթե նա մահացել է: Հայրերի օրը նշում են նաև Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Ֆրանսիայում, Չինաստանում և այլ երկրներում: