Բրիթնի Սփիրսը խոսել է երբևէ բեմ բարձրանալու հեռանկարի մասին

Ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը Ինստագրամում տեսանյութ է հրապարակել, որում պատասխանում է երկրպագուների հարցերին, այդ թվում՝ ամենատարածվածին. «սպասե՞լ նրան բեմում, թե՞ ոչ»:

Բրիթնի Սփիրսը վերջին անգամ բեմում հանդես է եկել 2018 թվականին՝ Օսթինում կայացած ԱՄՆ Գրան Պրիում: Նույն թվականին երգչուհին ասել է, որ պատրաստվում է մի քանի ելույթներ ունենալ Լաս Վեգասում, սակայն ամիսներ անց հայտարարել է, որ նախագծերի աշխատանքներըը դադարեցվել է:

«Արդյոք ես նորից բեմ կբարձրանա՞մ. գաղափար չունեմ: Հիմա ես զվարճանում եմ: Ես գտնվում եմ իմ կյանքի անցումային փուլում և, ուղղակի, հաճույք եմ ստանում: Վերջ»:

Այժմ փոփ աստղը դատի է տալիս իր հորը՝ Ջեյմի Սփիրսին ՝ խնամակալության իրավունքները չեղյալ համարելու համար: