Քիմ Քարդաշյանը հերքել է նոր սիրավեպերի մասին լուրերն ու խոսել Քանյե Ուեսթի մասին (տեսանյութ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը շոուի ավարտի առթիվ հաղորդավար Էնդի Քոհենի հետ հարցազրույցի ընթացքում հերքել է անձնական հարաբերությունների մասին լուրերը։ Զրույցը հեռարձակվել է KUWTK-ի YouTube-յան պաշտոնական ալիքում։

Անձնական կյանքին վերաբերող Քոհենի հարցերին ի պատասխան 40-ամյա հեռուստաաստղը նշել է, որ Քանյե Ուեսթից բաժանվելուց հետո իրեն վերագրվող հարաբերությունները CNN-ի հաղորդավար Վան Ջոնսի կամ ռեփ կատարող Մալումայի հետ իրականությանը չեն համապատասխանում։ Նա նշել է, որ Մայամիում մի քանի անգամ հանդիպել է ռեփ երաժիշտի հետ, իսկ Վանը նույնիսկ գրել է իրեն, որ այդ լուրերը հօգուտ իրեն են եղել՝ նոր ժամադրությունների թիվը կտրուկ ավելացել է:

«Բայց ես նրանցից ոչ ոքի հետ չեմ հանդիպում։ Մալումային մի քանի անգամ հանդիպել եմ Մայամիում․ նա լավ տղա է ․․․ իսկ Վանը նույնիսկ գրել է ինձ, որ իր նոր ժամադրությունների թիվը կտրուկ ավելացել է», – ասել Քարդաշյանը։

Տեսանյութում, որտեղ Քիմն անդրադառնում է իրեն վերագրվող նոր հարաբերություններին, նա նաև խոսել է ռեփեր Քանյե Ուեսթի հետ հարաբերությունների սկզբի մասին։ SKIMS, KKW Beauty և KKW Fragrance ապրանքանիշերի հիմնադիր և սեփականատեր հեռուստաստղը նշել է, որ Քրիս Համֆրիսից ամուսնալուծվելուց 6 ամիս անց զանգել է Քանյե Ուեսթին և ասել․ «Դու նույնիսկ չես զանգահարում, որ ասես «ես ճիշտ էի»»։

Քանյե Ուեսթի հետ զրույցից հետո Քիմը հանդիպել է նրա հետ, և հենց առաջին հանդիպմանն էլ զգացել է, որ ամեն բան հստակ է։

«Քանյեի հետ ամուսնությունն ու իմ երեխաները շատ իրական են, սիրով լի, և ես զգում եմ, որ դա իմ առաջին իրական ամուսնությունն էր»,- ասել է Քիմ Քարդաշյանը և հավելել, որ Քանյե Ուեսթից բաժանվելու պատճառները շատ են, սակայն նրանք շատ լավ կարողանում են կատարել համատեղ ծնողական պարտականությունները, քանի որ մինչ ամուսնանալը նախ ընկերներ են եղել։