Ջենիֆեր Լոպեսի նախկին փեսացուն տուն է վարձել աստղի հարևանությամբ` նրան տեսադաշտում պահելու համար (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսի նախկին փեսացուն՝ նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը, 5 միլիոն դոլար արժողությամբ տուն է վարձակալել Լոպեսի 10 միլիոն դոլար վարճավճարով տան հարևանությամբ, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ երկու տների միջև հեռավորությունը կարելի է հաղթահարել 3 րոպեում։

Տունը, որը վարձակալել է 45-ամյա Ռոդրիգեսը, մոտ 850 մետր քառակուսի է և ունի 7 ննջարան և 11 սանհանգույց. այն գտնվում է Նյու Յորքի Հեմփթոնզ շրջանում, որտեղ զույգը հաճախ էր լինում մինչև հարաբերությունները խզելը։ Նրանք հաճախ են լուսանկարներ հրապարակել Ջենիֆեր Լոպեսի մոտ 800 քառակուսի մետր մակերեսով տնից՝ իրենց զավակների հետ։

Հայտնի է, որ այս շրջանում, երբ Ալեքս Ռոդրիգեսը տեղափոխվել է նոր տուն, Ջենիֆեր Լոպեսին նկատել են Բևերլի Հիլզում, սակայն նա շուտով վերադառնալու է Հեմփթոնզի իր տուն։