Քայլի Ջեններն ընկերոջը շնորհավորելու համար տունն ամբողջությամբ զարդարել է ծաղիկներով (լուսանկարներ, տեսանյութ)

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջեներն ընկերոջն ու դստեր հորը՝ երաժիշտ Թրևիս Սքոթին Հայրերի օրվա առթիվ անակնկալ է մատուցել, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երաժիշտը հեռուստաաստղին և իրենց դստերը «Փարսոնս Բենեֆիթ» մրցանակաբաշխության շրջանակում իր պարգևատրմանը հրավիրելով հաստատել է իրենց վերամիավորման մասին լուրերը։

23-ամյա Քայլի Ջեները Թրևիս Սքոթին շնորհավորելու համար Կալաբասասում գտնվող իր տունը ծաղիկներով և փուչիկներով է զարդարել։ Հրապարակելով օրվա լուսանկարները՝ Kylie Cosmetics-ի հիմնադիր և սեփականատեր աստղը գրել է․ «Հայրերի օրվա պատվին ցանկացա առանձնահատուկ պահերով կիսվել»։