Թրամփի դուստրը և նրա մեծահարուստ փեսացուն «ճոխ ու հեքիաթային հարսանիք են պլանավորում» (լուսանկարներ)

CLEVELAND, OH - JULY 19: Daughter of Donald Trump, Tiffany Trump, delivers a speech on the second day of the Republican National Convention on July 19, 2016 at the Quicken Loans Arena in Cleveland, Ohio. Republican presidential candidate Donald Trump received the number of votes needed to secure the party's nomination. An estimated 50,000 people are expected in Cleveland, including hundreds of protesters and members of the media. The four-day Republican National Convention kicked off on July 18. (Photo by Alex Wong/Getty Images)

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր դստերը՝ Թիֆանի Թրամփին և նրա փեսացուին՝ Մայքլ Բուլոսին, իրենց «շքեղ» հարսանեկան արարողության պլանավորման լուրերի ֆոնին օրերս նկատել են Մայամի Բիչի ռեստորաններից մեկում ընկերների հետ ճաշելիս, գրում է Page Six-ը։

Պորտալի աղբյուրների խոսքով՝ զույգը պլանավորում է 2 հարսանեկան արարողություն։

«Թիֆանիի փեսացուն հարուստ ընտանիքից է, ինքը՝ նույնպես, ուստի երկուսն էլ շքեղ հարսանիք են ցանկանում։ Նրանք մեծ և հեքիաթային հարսանիք են պլանավորում»,- ասել է աղբյուրներից մեկը՝ նշելով, որ զույգը նախատեսում է 2-րդ հարսանեկան արարողությունն անցկացնել այն դեպքում, եթե կորոնավիրուսի պատճառով փեսացուի բոլորը ընկերները և մտերիմները չկարողանան ԱՄՆ ժամանել։

Մայքլ Բուլոսը, որը սերում է լիբանանյան և ֆրանսիական ընտանիքից, մեծացել է Նիգերիայում։ Զույգը նշանադրվել է հունվարին։