«Ոչ ոք չի կարող ինձ թելադրել՝ ինչ խոսել ու ինչ գրառում կատարել իմ անձնական սոց տարածքում». Արմինկա

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ ոչ ոք չի կարող իրեն թելադրել՝ ինչպես ապրել, ինչ խոսել ու ինչ գրառում կատարել իմ անձնական սոցիալական տարածքում:

«Իմ անկախությունն ու ազատությունը երբեք ոչնչի հետ չեմ փոխել ու չեմ էլ պատրաստվում: Ոչ ոք չի կարող ինձ թելադրել՝ ինչպես ապրել, ինչ խոսել ու ինչ գրառում կատարել իմ անձնական սոց տարածքում: Դա իմ որոշելիքն է միայն: Կարողացեք տարբերել մարդկանց, բոլորին նույն արշինով մի չափեք:

Գիտեմ, դժվար է հավատալ, որ մարդն իր ողջ կյանքը կարող է ապրել՝ հավատարիմ
մնալով իր սկզբունքներին ու իր կամքին, բայց, հավատացեք, բացառություններ լինում են»,- գրել է Արմինկան հրապարակված լուսանկարին կից։