Բեն Ավետիսյանի և Դիանա Տոնոյանի՝ երեխայի սպասելու լուրերն ու Բենի պարզաբանումը

Դերասան Բեն Ավետիսյանի կինը՝ դիմահարդար Դիանա Տոնոյանը, իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ տպավորություն է, թե նա երեխայի է սպասում: Լուսանկարը քննարկումների առիթ է դարձել, որ զույգի ընտանիքում համալրում է սպասվում:

«Նման բան չկա, երեխայի չենք սպասում»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասել է դերասանը՝ նշելով, որ այն պարզապես թյուրիմացություն է:

Բենն ու Դիանան ամուսնացել են նախորդ տարի: Բենն իր 30-ամյակին նշել էր, որ մինչև 31 տարեկանն ամենակարևոր իրադարձություններից մեկը կլինի այն, որ իր ընտանիքում ավելանա փոքր անդամ։

«Ես շատ եմ ուզում հայր դառնալ։ Միշտ շատ եմ սիրել երեխաների և ցանկացել եմ երիտասարդ հայր լինել։ Իմ ծնողներն էլ երիտասարդ են ամուսնացել, մեր տարիքային տարբերությունն այնքան է, որ ես իրենց հետ իմ կապը պահել եմ որպես երիտասարդ։ Ուզում եմ նույնն իմ երեխայի դեպքում լինի։ Տա Աստված մինչև 31 տարեկան բալիկ ունենամ։ Դա այս տարվա ամենամեծ երազանքս է, որը խնդրում եմ Աստծուն»,- ընդգծել էր դերասանը: