«Կմեծանա այնքան, որքան կսիրես նրան»․ հրապարակվել է «Քլիֆորդ․ մեծ կարմիր շունը» ֆիլմի թրեյլերը (լուսանկարներ)

Երեխաների ամենասիրելի գրքերից մեկի՝ «Քլիֆորդ․ մեծ կարմիր շունը» (Clifford The Big Red Dog) և համանուն անիմացիոն հեռուստասերիալի երկրպագուներն անհամբեր սպասում են, թե երբ համանուն ֆիլմը կհայտնվի մեծ էկրանին, գրում է բրիտանական Daily Mail պաբերականը:

Պարբերականը նշել է, որ գիրքը, որը գրվել է 1963 թվականին, կարդացել են միլիոնավոր երեխաներ։

Երեկ YouTube-ում հրապարակվել է «Քլիֆորդ․ մեծ կարմիր շունը» ֆիլմի թրեյլերը, որը թվիթերյան հարթակում առաջատար դիրք է զբաղեցրել: Ֆիլմը էկրան կբարձրանա այս տարվա աշնանը։

Ֆիլմում շան տիրոջ՝ Էմիլի Էլիզաբեթի կերպարը մարմնավորում է Դարբի Քեմփը, իսկ նրա հորեղբորը՝ Ջեք Ուայթհոլը։ Ֆիլմում աղջիկը խնդիրներ է ունենում դպրոցում և գնում է կախարդական վրանից իր համար ընտանի կենդանի ընտրելու։ Երբ տեսնում է փոքր կարմիր շանը, որոշում է վերցնել նրան և նրան ասում են, որ շունըկ մեծանա այնքան, որքան սիրի նրան։

Հաջորդ առավոտյան աղջիկն արթնանում է և հսկայական կարմիր շուն տեսնում իր սենյակում, ինչից էլ սկսվում են ֆիլմի արկածները։