Տիմատին 7-ամյա դստերը մի քանի միլիոն ռուբլի արժողությամբ ադամանդյա մատանի է նվիրել (տեսանյութ)

Ռուսաստանցի ռեփեր և հաջողակ գործարար Տիմատին (Թիմուր Յունուսով) իր դստերը՝ Ալիսային, թանկարժեք մատանի է նվիրել, որն արժե մի քանի միլիոն ռուբլի: Այդ մասին նա հայտնել է իր ինստագրամյան էջում:

Ռեփերն օրերս տեսանյութ էր հրապարակել, որում 7-ամյա դուստրը հարցնում է, թե ինչու նա մատանի է նվիրել ոչ թե իրեն, այլ ռուսական «Холостяк» հեռուստաշոուի հաղթող Եկատերինա Սաֆարովային: Տեսանյութն ունեցել էր մոտ 7 մլն դիտում:

Երեք օրից ռեփ կատարողը նոր հոլովակ է հրապարակել, որում ցույց է տվել, որ նույն բրենդի՝ Jacob&Co-ի մատանի է նվիրում դստերը: Տեսանյութում դուստրը բացում է կապույտ տուփը, որում գտնվում է սպիտակ ոսկուց և խոշոր դեղին ադամանդով մատանին:

Նշվում է, որ զարդը նման է այն մատանուն, որը Տիմատին նվիրել էր Սաֆարովային հեռուստաշոուի ավարտին: Նման զարդի գինը բրենդի կայքում 22 մլն ռուբլի է:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от 13 (@timatiofficial)