Դիանա Գրիգորյանի և երեխաների հանգիստը Եգիպտոսում (լուսանկարներ)

Պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանն ու երեխաները՝ Ալլայն և Շառլը, այս օրերին իրենց հանգիստն են վայելում Եգիպտոսում:

Դիանան Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել` ցույց տալով, թե ինչպես են անցկացնում հանգիստը։

Նշենք, որ ավելի վաղ հարցազրույցներից մեկում Դինան ասել էր, որ դուստրն իր ընկերուհին է․ «Նա ինձ ժպիտ և երջանկություն պարգևողն է, շատ ժամանակ, երբ տխրում եմ, ինձ այդ իրավիճակից հանում է, շնորհակալ եմ իրեն: Դուստրս այնքան հասուն է, այնքան ճիշտ խորհուրդներ է տալիս»:

Հավելենք նաև պրոդյուսերի վերջին նախագիծը՝ «Սարի աղջիկ» հեռուստասերիալը, ավարտվել է նախորդ ամիս: