«Ի՜նչ համով բալիկ է»․ Յանա Եգորյանը հրապարակել է 2 ամսական որդու լուսանկարը

Սուսերամարտի օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը Instagram-ում լուսանկար է հրապարակել արևոտ Սոչիից որդու՝ Լուկասի հետ:

Նա հայտնել է, որ հուլիսի 3-ին փոքրիկը դառնում է երկու ամսական։

«Մաղթում ենք բոլորին լինել երջանիկ ու առողջ` ինչպես մենք ենք»,- լուսանկարի նկարագրությունում գրել է մարզուհին։

Լուսանկարում գեղեցկացած Յանան շատ երջանիկ է, իսկ տղան կարծես թե գոհ է ու իրեն վստահ է զգում մայրիկի գրկում։

««Ի՜նչ համով երեխա է», «Թող Լուկասը մեծանա, երջանիկ տղա լինի և ուրախացնի ձեզ», «Շնորհավորում եմ, իսկական արև է»»,- մեկնաբանություններում մայրիկին և տղային ուղղված բազմաթիվ հաճոյախոսություններ են շռայլել մարզուհու երկրպագուները։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Yana Egorian (@egorianiana)