Երգչուհի Զեմֆիրան առանց նախնական հայտարարության թողարկել է «Ах» մինի-ալբոմը:
Ձայնագրությունը բաղկացած է չորս երգից՝ «Ах», «Почта», «Мелодрама» և երկրպագուներին արդեն հայտնի «Гудбай» ստեղծագործությունից:
Այս տարվա ապրիլին Զեմֆիրան նաև թողարկել է ռեժիսոր Ռենատա Լիտվինովայի «Северный ветер» ֆիլմի սաունդթրեքը, որը դարձավ երգչուհու վերջին տարիների երկրորդ մասշտաբային թողարկումը: Փետրվարին նա թողարկեց իր առաջին ալբոմը, որը կոչվում էր «Бордерлайн»: Այն վերջին ութ տարվա ընթացքում թողարկված միակ ալբոմն էր:
Բացի այդ, փետրվարին ցանցում հայտնվեց Զեմֆիրայի «Остин» երգի տեսահոլովակը: Տեսահոլովակը և հենց երգը նվիրված են հանրաճանաչ բջջային խաղի Homescapes հերոսին: