Դերասանուհի, հաղորդավարուհի Լիա Զախարյանն այսօր տոնում է իր ծնունդը: Դերասանուհին Ինստագրամի իր էջում հրապարակել է տեսանյութ, որին կից գրել է.
«Ես ծնվեցի, երբ պատերազմ էր՝ մոմի լույսի ու հռթիռների ձայնի տակ։ Աշնան առաջին և 2-րդ ամսվա ուղիղ կեսգիշերին պայթյունների ձայնին ավելացավ իմ ճիչը։ Ես այս աշխարհ եկա տարվա ոսկե շրջանում, ու մեր ժամանակների տարվա ամենածանր շրջանում։
Ինձ ձևավորել են սարերն ու ձորերը, բնավորությունս կերտել է կռիվն ու հաղթանակը, ու ես սովորել եմ պայքարել։ Առաջին օրվանից։ Ինձ ասել են, որ լավ զինվոր կլինեի, եթե լինեի տղա, բայց մի՞թե զինվորը սեռ ունի։ Նույնիսկ անվանում էին «Գրադուհի», «Սարի աղջիկ», «Արեգակ»..
Ես ապրեցի 3 պատերազմ։ 1992, 2020, 2022: Այսօր նորից պատերազմ է, ու նորից ես ծնվում եմ»: