37 տարեկանում մահացել է քանթրի երգիչ Ջեյք Ֆլինթը, Vnews Culture-ի փոխանցմամբ՝ հայտնում է People-ը։
Արտիստի ներկայացուցիչ Քլիֆ Դոյլը պատմել է, որ նա մահացել է քնած ժամանակ՝ հարսանիքից 37 ժամ անց: Մահվան պատճառը դեռ հայտնի չէ։
«Մենք պետք է նայեինք մեր հարսանեկան լուսանկարները, բայց փոխարենը ես հիմա պետք է հագուստ ընտրեմ ամուսնուս թաղելու համար»,- ասել է Ֆլինթի կինը՝ Բրենդան:
Մահից կարճ ժամանակ առաջ Ֆլինթը գրել և ձայնագրել է ալբոմ, որի պրոդյուսերն է Մայք ՄաքՔլյուրը։ Նրա նոր «What’s Your Name» սինգլը և երկրորդ համանուն ստուդիական ալբոմը կթողարկվեն 2023 թվականի փետրվարին։