Իրինա Այվազյանը հիացրել է ինստագրամյան հետևորդներին իր վոկալային տվյալներով։ Դերասանուհին փոքրիկ տեսանյութ է հրապարակել, որում կատարում է Էդգար Էլբակյանի «Լուսին» երգը, որը հայտնի դարձավ Սոնա Ռուբենյանի գեղեցիկ կատարման շնորհիվ։
Տեսանյութում Իրինան միացրել է Սոնա Ռուբենյանի կատարումը և կարծես, նրա հետ հավասար երգում է այդ գեղեցիկ ու բարի երգը։ Իրինայի երկրպագուները շատ բարձր են գնահատել նրա վոկալային տվյալներն ու նշել, որ նա իսկապես շատ հաճելի ձայն ունի։