Ամերիկացի երաժիշտ, հայկական արմատներ չունեցող, բայց իրեն հայ համարող Դանիել Դեքերն, ով այս օրերին Երևանում է, Ֆեյսբուքի իր էջում պարբերաբար գրառումներ է անում` միջազգային հանրությանը տեղեկացնելով Արցախում տեղի ունեցող դեպքերի մասին:
Այս անգամ նա դիմել է Իսրայելի իր ընկերներին: «Իմ իսրայելցի ընկերներ, խնդրում եմ, դիմեք ձեր կառավարությանը, որպեսզի դադարեցնի Ադրբեջանին դրոնների մատակարարումը: Ադրբեջանը ձեր ընկերը չէ, մի օր նրանք կկծեն իրենց կերկարող ձեր ձեռքը: Տեսե՛ք, թե ինչ է անում ձեր «ընկերը» Արցախի հետ, նրանք ցեղասպանութան են ձգտում, ոչ թե խաղաղության: Մի օր նրանք և իրենց թուրք պարագլուխն այդ զենքը ձեր կողմը կուղղեն»,- գրել է նա: