«Նա թելադրում է խաղի իր կանոնները». Սիրուշոյի նոր երգի պրեմիերային անդրադարձել է միջազգային հեղինակավոր մամուլը

Processed with VSCO with a5 preset

Երգչուհի Սիրուշոն երեկ նոր երգ է ներկայացրել՝ «Let It Out», որին արդեն հասցրել է անդրադառնալ միջազգային հեղինակավոր մամուլը։

«Սիրուշոն թելադրում է խաղի իր կանոնները»,- գրում է «Clash» պարբերականը։ Այն պրեմիերան անվանել է ամառային հիմն, որը «խորասուզվում է երգչուհու ժառանգության մեջ՝ օգտագործելով ժամանակակից լավագույն արտադրությունը»։

Աշխատանքը ստեղծվել է երգիչ, երգերի հեղինակ, ձայնագրման պրոդյուսեր RedOne-ի հետ, որն աշխատել է աշխարհահռչակ բազմաթիվ երգիչների հետ։

«Red-ի հետ ստուդիայում փակված ենք եղել մի ամբողջ օր՝ փորձելով ստեղծել երաժշտություն, որը մեզ կստիպեր պարել և կդառնար երգ յուրաքանչյուրի համար՝ լողափին լսելու համար։ Երբ ավարտել էինք ձայնագրությունը, բոլորս հիացած էինք և պարում էինք սենյակում»,- մեկնաբանել է երգչուհին։