Կիպ հագուստ և բարձրակրունկներ. պապարացիները Շերին նկատել են Իտալիայում զբոսնելիս (լուսանկարներ)

Ամերիկացի փոփ երգչուհի Շերին (Շերլին Սարգսյան) նկատել են Իտալիայի Պորտոֆինո քաղաքում շրջելիս, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ երգչուհին միջին տարիքի մի կնոջ հետ է եղել։

75-ամյա Շերը Իտալիայում շրջել է սև տաբատով, սև բարձրակրունկներով, մանուշակագույն տոպով և սև մետաքսե բաճկոնով։ Իր տեսքն ամբողջացնելու համար երգչուհին ընտրել է սև կաշվե պայուսակ, արևային ակնոց և արծաթ մեծ ականջօղեր։

Գյուղում շրջելուց հետո երգչուհին և իրեն ուղեկցող կինը պաղպաղակ են կերել։ Ավելի ուշ Շերին նկատել են կարմիր վարդը ձեռքին։

Շերին Իտալիայում նկատել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ երգչուհին  մասնակցում է իր մասին պատմող ֆիլմում իր կերպարը մարմնավորելու համար դերասանուհու ընտրությանը։ Ֆիլմի մասին խոսելով Շերը նշել է, որ ոգևորված է ֆիլմի գլխավոր հերոսուհուն մարմնավորելու համար անհայտ մեկին գտնելու հնարավորությամբ։ Երգչուհին, որը նաև հաջող դերասանական կարիերա է ունեցել և նույնիսկ «Օսկար»-ի արձանիկի է արժանացել, նշել է, որ «Մամմա Միա 2» ֆիլմում հերոսուհու մոր կերպարը մարմնավորելու առաջարկը սկզբում մերժել է։