Բեն Աֆլեքը, Մեթ Դեյմոնը, Ադամ Դրայվերը միասին կնկարահանվեն նոր ֆիլմում

20th Century Studios կինոընկերությունը ներկայացրել է առաջիկա պատմական դրամայի` «Վերջին մենամարտի» առաջին թրեյլերը: Նախագծի ռեժիսորը Ռիդլի Սքոթն է:

Նոր ֆիլմում «Գլադիատոր» և «Հանիբալ» ֆիլմերի հեղինակները հավաքել են իսկապես աստղային դերասանական կազմ․ Բեն Աֆլեք, Մեթ Դեյմոն, որոնք շատ լավ ընկերներ են կյանքում։ Նրանց հետ նույն ֆիլմում կտեսնենք նաև Ադամ Դրայվերին և Killing Eve-ի աստղ Ջոդի Կոմերին: