Daily Mail-ը նշել է՝ տարեսկզբից որքան է նիհարել Հս․ Կորեայի առաջնորդը (լուսանկարներ)

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը տարեսկզբից գրեթե 20 կիլոգրամ նիհարել է, գրում է Daily Mail-ը։

Պարբերականը նշում է, որ Կորեական ժողովրդական բանակի հրամանատարների հետ օրերս կայացած հանդիպումից հետո ԶԼՄ-ներում շրջանառվող լուսանկարներում Կիմ Չեն Ընն ավելի նիհարած տեսք ունի, ինչը կրկին բորբոքել է առողջական լուրջ խնդիրներ ունենալու մասին խոսակցությունները։

Նշվում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը, որը նախկինում կշռել է 140 կգ, տարեսկզբից կորցրել է գրեթե 20 կգ։

Ընդ որում, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի քաղաքագետ Վիպին Նարանգը նշել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը հնարավոր է՝ գիտակցաբար է որոշել նիհարել՝ «իմիջը բարելավելու համար», սակայն եթե նրա քաշի կորուստը կապված է առողջական խնդիրների հետ, ապա ԿԺԴՀ-ում, քաղաքագետի կարծիքով, արդեն իսկ երկրի առաջնորդի պաշտոնը զբաղեցնելու համար անդրկուլիսյան պայքար է սկսվել։