Հյու Ջեքմանը մաշկի քաղցկեղ ունի (տեսանյութ)

Երկրպագուները Հյու Ջեքմանին սիրում են «Ռոսոմախ», «Մեծագույն շոումեն» և այլ նախագծերում փայլուն դերերի համար։ Դերասանը, սակայն, պայքարում է ծանր հիվանդության դեմ, որը նրան խանգարում է մասնակցել նկարահանումներին։ Հյուն մաշկի քաղցկեղ ունի, և նրա դեմքին ժամանակ առ ժամանակ նորագոյացություններ են հայտնվում, որոնք արգելակում են աշխատանքը կինոյում և նրան խանգարում ապրել։

Մի քանի տարի առաջ Ջեքմանն արդեն իսկ վիրահատություն է արել՝ հույս ունենալով, որ հիվանդությունը կնահանջի։ Սակայն նա վերջերս ինստագրամյան էջում նոր տեսանյութ է հրապարակել, որում դիմակով է։ «Խնդրում եմ, ձեր մաշկն ավելի հաճախ ստուգեք, մի կրկնեք իմ սխալները։ Մի կարծեք, թե դա ձեզ հետ տեղի չի ունենա և առաջին հերթին արևապաշտպան քսուք օգտագործեք»,- հետևորդներին է դիմել Ջեքմանը։

Դերասանի խոստովանությունը տխրեցրել ու շոկի է ենթարկել երկրպագուներին։ Նրանք մեկնաբանություններում չեն թաքցրել իրենց հույզերը։ «Սիրտս կոտրված է»․ «Միայն թե ոչ նորից, խնդրում եմ», «Դու հիանալի տեսք ունես նաեւ այսպես», «Եղբայր, Հյու, դիմացիր», «Հույս ունենք, որ դու շոտով կապաքինվես»,- գրել են հետևորդները։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Hugh Jackman (@thehughjackman)