Երգչուհի Անահիտ Սիմոնյանն իր և երգիչ Հայկոյի որդու՝ Արմանի հետ մեկնել է հանգստի։ Մայր ու որդի Աթենքում են, որտեղից Անահիտը պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում։
«Վերջապես մենք հանգստի ենք մեկնել։ Սա ոչ միայն արձակուրդ է, այլև իմ երազանքը՝ ճանապարհորդել Արմանի հետ և նրան աշխարհը ցույց տալ։ Այսօր մենք Աթենքում ենք, բայց ես նրա համար պատրաստել եմ փոքրիկ ճամփորդություններ։ Ծնողներս 7 տարեկանից մեզ ցույց են տվել աշխարհը, ինչի համար ես շատ շնորհակալ եմ նրանց: Ես գիտեմ, որ իր տարիքի երեխաները շատ լավ են հիշում ամեն ինչ, սպունգի պես ներծծում են ստացած նոր տեղեկությունները և այդ տպավորությունները տպվում են նրանց մեջ ամբողջ կյանքի համար։ Այնպես որ, ամեն ինչ դեռ նոր է սկսվում»,- որդու հետ լուսանկարը մեկնաբանել է Անահիտը։