Քիմ Քարդաշյանը նոր լուսանկարներ է հրապարակել Քանյե Ուեսթի համերգից

Mandatory Credit: Photo by Evan Agostini/AP/Shutterstock (11767141a) Kanye West, left, and Kim Kardashian attend the WSJ. Magazine Innovator Awards on Nov. 6, 2019, in New York. Kim Kardashian West filed for divorce, from Kanye West after 6 1/2 years of marriage. Sources familiar with the filing but not authorized to speak publicly confirmed that Kardashian filed for divorce in Los Angeles Superior Court. The filing was not immediately available Kim Kardashian Kanye West Divorce, New York, United States - 07 Nov 2019

Համացանցում շարունակում են քննարկել 44-ամյա Քանյե Ուեսթի շոուն Չիկագոյում, որը կազմակերպվել է ի աջակցություն իր նոր Donda ալբոմի: Այս համերգի ամենաանսպասելի պահը, թերևս, ռեփերի նախկին կնոջ հայտնվելն էր Balenciaga նորաձևության նոր հավաքածուի հարսանյաց զգեստով:

Անցած հանգստյան օրերին Քիմը Ինստագրամի իր էջում կիսվել է իրադարձության այս և այլ կադրերով:

Մի քանի լուսանկարներ արվել են շոուի կուլիսներում: Նրանցից մեկում հարսանեկան զգեստով Քիմը և Քանյեն սպասում են իրենց հայտնվելուն բեմում, իսկ մյուսում նախկին ամուսինները հանդերձարանում են իրենց հինգ տարեկան որդու՝ Սեյնթի հետ:

Նշենք նաև, որ Universal Music ձայնագրման ընկերությունն օրերս թողարկել է ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի Donda տասներորդ ստուդիական ալբոմը՝ առանց երաժշտի իմացության և համաձայնության։ Այս մասին Ուեսթը գրել էր Ինստագրամի իր էջում՝ հրապարակումից մի քանի ժամ անց։