Իլոն Մասկը բաժանվել է ընկերուհուց՝ երգչուհի Գրայմսից

Հայտնի գործարար, Tesla-ի և SpaceX տիեզերական ընկերության հիմնադիր, միլիարդատեր Իլոն Մասկը բաժանվել է իր ընկերուհուց՝ երգչուհի Գրայմսից (իսկական անունը՝ Քլեր Էլիս Բուշեր): Նա անձամբ է հաստատել տեղեկությունը, որ այլևս կրտսեր որդու մոր հետ չէ: Այս մասին հայտնում է  Page Six-ը։

«Մենք մասամբ բաժանվել ենք, բայց մենք դեռ սիրում ենք միմյանց, հաճախ տեսնում ենք միմյանց և հիանալի հարաբերությունների մեջ ենք»,- ասել է Մասկը:

Նրա խոսքով ՝ նա աշխատում է Տեխասում և հաճախ է մեկնում արտասահման, իսկ Գրայմսը ապրում է Լոս Անջելեսում:

Այնուամենայնիվ, հրատարակչությանը տված հարցազրույցի ընթացքում Իլոնը ասել է, որ Գրայմսը և որդին «իր կողքին են»:

Հիշեցնենք, որ զույգի հարաբերությունների մասին հայտնի դարձավ 2018 թվականի մայիսին: Երկու տարի անց նրանք ունեցան որդի, որին տվեցին բավականին անսովոր անուն՝ X Æ A -Xii: Երեխան Գրայմսի համար առաջին զավակն է եղել, իսկ Մասկինը՝ վեցերորդը: