MARUV-ը ԲԴՍՄ կերպարով նոր տեսահոլավակ է թողարկել

Ուկրաինացի երգչուհի MARUV-ը ներկայացրել է իր նոր On My Skin երգի տեսահոլովակը։ Եվ ավանդույթի համաձայն նա հայտնվել էր էպատաժային կերպարով։ Տեսանյութը հասանելի է կատարողի YouTube-յան ալիքում։

Տեսահոլովակում երգչուհին գայթակղիչ դիրքերով պառկած է անկողնու վրա՝ սևեռուն նայելով տեսախցիկի օբյեկտիվին։ Իսկ տեսահոլովակի վերջում նա բեմադրել է սեքսի տեսարան ամուսնու հետ, ով նաև նրա PR մենեջեր Ալեքսանդր Կորսունն է։

Աննա Կորսունը (աստղի իսկական անունը) հայտնվել է սև կորսետով։ Նա իր կերպարը լրացրել է բարձրակրունկ կոշիկներով, ձեռնոցներով և նուդ դիմահարդարմամբ։