«Ապացույցների կեղծում» և «Կեղծված փաստաթղթի օգտագործում». Վիկտոր Ցոյի ժառանգները պահանջում են քրեական գործ հարուցել

Վիկտոր Ցոյի ժառանգները դիմել են Մոսկվայի ոստիկանություն` Ալեքսեյ Ուչիտելի «Цой» ֆիլմի պատճառով. հայտնում է Fontanka.ru-ն։

Հայցվորները պնդում են, որ պայմանագիրը, որն իբր ստորագրվել է Ալեքսեյ Ուչիտելի և Լենքոնցերտի անձնակազմի նախկին լուսանկարիչ Վիկտոր Էլիզարովի կողմից, կեղծվել է:

Պայմանագրում նշված է, որ «Кино» խմբի լեգենդի մասին ֆիլմ նկարահանած «Рок» ստուդիան իրավունք է ստացել օգտագործել Ցոյի լուսանկարը:

Լուսանկարը վեճի առարկա է դարձել քաղաքացիական դատարանում՝ հեղինակային իրավունքի խախտման պատճառով, և գործընթացը շահել է Ալեքսեյ Ուչիտելը, որն էլ համաձայնություն է տվել Էլիզարովին:

Հայցվորները կարծում են, որ լուսանկարչի ստորագրությունը էականորեն տարբերվում է «Рок» ստուդիայի հետ կնքված համաձայնագրից: Ցոյի ընտանիքը պահանջում է քրեական գործ հարուցել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 303 «Ապացույցների կեղծում» և Քրեական օրենսգրքի 327՝ «Կեղծված փաստաթղթի օգտագործում»: