«ԿոնտրԱկտ» ներկայացումը կհամալրի Երևանի ռուսական թատրոնի խաղացանկը

Բրիտանացի հեղինակ Մայք Բարտլետի «ԿոնտրԱկտ» դրամեդին (տրագիկոմեդիայի ենթաժանր) կհամալրի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը՝ բեմադրիչ Նորա Գրիգորյանի ռեժիսուրայով:  Թարգմանությունը՝ Տիմուր Սալիխովի։ Այս մասին հայտնում են Ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունից։

«ԿոնտրԱկտ»-ը ներկայացում է ժամանակակից կորպորացիայի կանոնների և կարգերի շրջանակներում ապրող մարդկանց մասին, մարդու՝ ինքն իր հետ գործարքի մասին՝ հանուն՝ նպատակին հասնելու և կարիերայի մեջ հաջողության: Ինչի՞ է հանգեցնում կարիերիզմը, ի՞նչ տրանսֆորմացիայի է ենթարկվել ֆեմինիզմը 21-րդ դարում, արդյո՞ք կինը պատրաստ է հրաժարվել իր իրական կոչումից հանուն Կարիերայի: Ներկայացումը միաժամանակ և՛ կոմիկական է, և՛ ողբերգական, սակայն մտածելու առիթ է տալիս:

Ներկայացման դերակատարներն են Լիլիա Մուկուչյանը և Ելենա Վարդանյանը։ Բեմանկարչական ձևավորման ու զգեստների հեղինակը Լուսինե Կարապետյանն է, պլաստիկան՝  Արա Ասատուրյանի:
Ներկայացումը նախատեսված է 18+ անձանց համար: Պիեսի գործողություններին հանդիսատեսը կհետևի հենց բեմից:

Առաջնախաղերը` դեկտեմբերի 9-10 -ին: