«Գահերի խաղի» աստղերը հանդիպել են եզրափակիչից 2 տարի անց

Էմիլիա Քլարկը և Ռոուզ Լեսլին առաջին անգամ հանդիպել են «Գահերի խաղի» եզրափակիչից հետո: Աստղերին նկատել են Լոնդոնում կայացած բարեգործական միջոցառման ժամանակ: Ի դեպ, այս իրադարձությունը Ռոուզի առաջին հրապարակային ելույթներից է այն բանից հետո, երբ նա որդի ունեցավ Քիթ Հարինգթոնից:

Հիշեցնենք, որ Քիթ Հարինգթոնն ու Ռոուզ Լեսլին միասին են արդեն վեց տարի՝ նրանք ծանոթացել են «Գահերի խաղի» նկարահանման հրապարակում: Իսկ 2018 թվականի հունիսին սիրահարները շքեղ հարսանիք են կազմակերպել Ուարդհիլ ամրոցում, որը գտնվում է Շոտլանդիայի հյուսիսում: