Երգչուհի Սիրուշոն սոցցանցերի իր էջերում նոր լուսանկար է հրապարակել և անդրադարձել վերջին շրջանում իր պասիվության պատճառներին։
«Պատերազմների ու հարազատ մարդկանց կորուստների չավարտվող շղթայում դժվար է դարձել պատուհան գտնել հրապարակումներ անելու համար:
Նույն պատճառով արդեն մեկ տարուց ավել է՝ հրաժարվել եմ բոլոր համերգային միջոցառումներից:
Առհասարակ, ինձ պարբերաբար անհրաժեշտ է լինում կտրվել սոցիալական հարթակներից. փոխարենը նախընտրում եմ այդ րոպեներն էլ անցկացնել ընտանիքիս հետ կամ ավելի խորքային կենտրոնանալ այն աշխատանքի վրա, որն անում եմ այդ պահին։
Գիտակցում եմ, որ պետք է փորձել համատեղել և հուսով եմ՝ կյանքի ինչ որ փուլում կսովորեմ դա ավելի լավ անել:
Եվ ուզում եմ դա անել առաջին հերթին այն մեծ թվով մարդկանց հանդեպ հարգանքից ելնելով, ովքեր հետևում են ինձ և աշխատանքիս:
Այս ընթացքում աշխատել եմ մի քանի տարբեր ծրագրերի վրա, որոնք առաջիկայում կփորձեմ ներկայացնել։
Շնորհակալ եմ, որ միշտ կողքիս եք ու սպասում եք ինձ»,- գրել է երգչուհին։