«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանի ներկայացուցչի առաջին փորձը Փարիզում (տեսանյութ)

«Մանկական Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Մալենան իր առաջին փորձն է ունեցել եվրատեսիլյան բեմում:

Հիշեցնենք, որ նա մրցույթին հանդես է գալիս  «Քամի-քամի» երգով, որի  երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը (Tokionine), խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան և Դավիթ Ծերունյանը, երաժշտական պրոդյուսերը՝ Անուշիկ Տեր-Ղուկասյանը։

Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին Փարիզում: «Մանկական Եվրատեսիլ 2021»-ին մասնակցում է 19 երկիր: Հայաստանի պատվիրակը ելույթ է ունենալու 9-րդը: