Նշվել է թագավորական ընտանիքի ամենահայտնի զույգը

Նախօրեին հայտնի դարձավ, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը ներառվել են աշխարհի 100 ազդեցիկ մարդկանց ցուցակում՝ ըստ Time ամսագրի 2021 թվականի վարկանիշի։ Զույգին անվանել են «իկոնաներ», նրանք նաև հայտնվել էին հրատարակության սեպտեմբերյան համարի շապիկին։ Իսկ այժմ հայտնի է դարձել, որ հաջորդ ցուցակում Սասեքսցիներն առաջ են անցել արքայազն Ուիլյամից և Քեյթից։

Չնայած Instagram-ը չօգտագործելուն, արքայազն Հարրին և Մեգանն այս տարի հավաքել են ավելի քան 2,4 միլիոն Instagram հեշթեգ: Մինչդեռ արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը 2,2 մլն. հաղորդում է The Express-ը:

Եղիսաբեթ 2-րդ թագուհին և նրա հանգուցյալ ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, երրորդ տեղում են՝ 1,5 միլիոն հեշթեգով՝ առաջ անցնելով արքայազն Չարլզից և արքայադուստր Դիանայից՝ 1,2 միլիոնով, սակայն Ուելսի արքայազնը և նրա ներկայիս կինը՝ Կամիլան, այժմ հինգերորդն են՝ 355,000 հեշթեգերով: