Քրիստինե Պեպելյանն առաջին անգամ ցույց է տվել 3-ամյա որդու դեմքը

Երգչուհի Քրիստինե Պեպելյանի որդին այս ամիս դարձավ 3 տարեկան, ինչի առթիվ Քրիստինեն նոր երգ է ներկայացրել «Արեգ, արեգակ» անվամբ՝  խաղարկելով որդու անունը։

Քրիստինեն երգը հրապարակել է որդու լուսանկարով՝ այսպիսով առաջին անգամ հանրությանը ցույց տալով փոքրիկի դեմքը։

«Չեմ հիշում ինձ առանց քեզ, դու իմ սեր, իմ սրտի կես», «Աշխարհում կա սեր հենց մի հայացքից»․ որդու համար երգում է Քրիստինեն։

Երգի խոսքերի հեղինակն Անահիտ Մխիթարյանն է, որը Քրիստինեի մտերիմ ընկերուհին է և լավ գիտի նրա հույզերը։